Описание
Մանուկ հասակում Հայ Եկեղեցում կնքուած հերոսը իր Ես-ի փնտռտուքների ժամանակ հարկադրուած է լինում անգիտակցաբար հրաժարուելու իր արմատներից եւ ռուս ուղղափառութիւն ընդունելու: Հերոսի նոր հաւատքը հաստատելու եւ ամրապնդելու համար նրա հոգեւոր դաստիարակները որոշում են նրան ուղարկել Երուսաղէմ՝ ներկայ գտնուելու զատկական Լուսաւորեայի արարողութեանը: Բայց Սուրբ Երկրում նա հանդիպում է հայ վարդապետի եւ իր ազգականներին, որոնց շնորհիւ էլ իմանում է իր ընտանիքի, Հայոց Եղեռնի մասին ողջ ճշմարտութիւնը եւ, վերջիվերջոյ, ապաշխարելով վերադառնում իր Մայր Եկեղեցու գիրկը…