Описание
Հեթանոս երգեր բանաստեղծությունների ժողովածուն լույս է ընծայվել 1912 թ. Կ.Պոլսում։Ժողովածուն գրված է հեթանոսական շարժման սկզբունքներին համապատասխան։ Ժողովածուն բաղկացած է երեք բաժնից՝ Գողգոթայի ծաղիկներ ու Հեթանոս երգեր շարքերից և Հարճը պոեմից։ Առաջին շարքում պատկերված են իրականությունը, բուրժուական իրականության զոհ բանվորներն ու աշխատավորներն (Աստուծո լացը, Մեռնող բանվորը, Խաբված կույսեր, Միջոն, Սպասում, Ընկեցիկը, Պատգամավորներս և այլն)։Հեթանոս երգեր շարքում պատկերված է իդեալը, մարդու պաշտամունքը։ Այս շարքի բանաստեղծությունները կնոջ ու գեղեցկության գովերգեր են (Կղեոպատրա, Օ, Տալիթա, Հեթանոսական, Արևելյան բաղնիք, Օրհնյալ ես դու ի կանայս, Անահիտ և այլն)։