Описание
1916-1920-ին հրատարակել է Իմ հորաքույրը (1916), Տոնոն (1917) սոցիալական վիպակները, Ողբ անմահության (1916), Արևելք (1918) պոեմները, Դոկտոր Բուրբոնյան (1918) երգիծական վեպը, արձակ բանաստեղծություններ, բանասիրական ու գրականագիտական հոդվածներ, որոնց մեջ արտահայտված է Թոթովենցի մտահոգությունը հայ ժողովրդի ազգային-քաղաքական ճակատագրի նկատմամաբ։Նոր Բյուզանդիոն դրաման արժանացավ համամիութենական մրցանակի, թարգմանվեց, բեմադրվեց շատ տեղերում, այդ թվում և Փարիզում։ 1929-1936 թթ. Թոթովենցի ստեղծագործական կյանքի առավել արգասավոր շրջանն է. լույս տեսան Ամերիկա (1929) պատմվածաշարը, Աղավնիներ (1934), Բաց կապույտ ծաղիկներ (1935) պատմվածքները և շատ այլ գործեր։ Անդրկովկասում դարասկզբի հեղափոխական իրադարձություններն են արտացոլված Բաքու (1930-1934) եռահատոր վեպում, որին բնորոշ է ժողովրդի կյանքի լայն ընդգրկումը, նրա պատմության, կենցաղի ու ազգային նկարագրի ռեալիստական պատկերում։