Մատեան Ողբերգութեան - электронная книгаՄատեան Ողբերգութեան  - обложка
Поделиться с друзьями:

Մատեան Ողբերգութեան


Серия книг: Про Армению и армян
Возраст 16+ 737 страниц12 часовАрмянскийEPUB9781772467949

Описание

Նարեկացու՝ մեզ հասած գրական ժառանգության կարևորագուն ստեղծագործությունը Մատյան ողբերգության պոեմն է։ Մատյան Ողբերգության պոեմը հայ միջնադարյան գրականության մտքի ամենամեծ արգասիքն է, պատկանում է մարդկության ստեղծած գեղարվեստական մեծագույն արժեքների թվին։ Պոեմը ամփոփում է այն լավագույնը, ինչ ստեղծել է հայ քերթողական միտքը հնագույն ժամանակներից մինչև 10–րդ դարը։ Պոեմը բաղկացած է 95 գլխից։ Ժանրային առումով այն քնարական–հոգևոր է։ Հայտնի չէ, թե քանի տարի է գրվել պոեմը, սակայն ավարտվել է մահվանից մեկ տարի առաջ՝ 1002 թվականին։Պոեմը հայտնի է Նարեկ անունով։ Տարբերվելով քնարական պոեմների մյուս հեղինակներից՝ Նարեկացին բոլորովին չի օգտագործել պատմողական սյուժեի տարրեր։ Բայց պոեմն էապես ունի իր սկիզբն ու վախճանը, ներքին գարգացման կուռ միասնությունն ու ամբողջականությունը։ Պոեմում խտացված են բանաստեղծի ողբերգական ապրումները, տարակույսները, թե ինքը կարո՞ղ է միանալ Աստծուն։ Նա տարակուսում է, որ կարող է հասնել իր իդեալին՝ Աստծուն, որովհետև գնալով աճում են իր մեղքերը։ Մինչդեռ Աստծուն հասնելու համար պետք է մարդու գործերի ու վարմունքների, հույզերի ու զգացմունքների աշխարհն իսպառ մաքուր լինի ամեն տեսակ թերություններից, ամեն տեսակ բացասական գծերից։ Կատարյալ մաքրության հասնելու համար մարդ պետք է ամենաանխնա կերպով խոստովանի ու դատապարտի իր վատ արարքները, մեղքերը։ Բանաստեղծն իրեն է վերագրում մեղքեր ու հանցանքներ, դատապարտում այն բոլոր բացասականը, ինչ դիտել է մարդկային կյանքում ու իրականության մեջ։

Интернет-издательство "Aegitas"
Электронное издательство Aegitas предлагает услуги по созданию электронных книг. Интернет издательство Aegitas имеет большой опыт публикации и продвижения электронных книг.
Россия
Москва
Зубовский бульвар, 4
+7 (495) 118-36-03
mail@aegitas.ru
Логотип издательства

Логотип издательства