Описание
Գրիգոր Մագիստրոսի աշխարհայացքը և գիտական հետաքրքրություններն արտահայտվել են իր բազմաթիվ նամակներում (Թղթեր, հրտ.՝ 1910, Ալեքսանդրապոլ): Նամականին ժամանակաշրջանի գիտամշակութային և ուսումնակրթական միտումներն ու ոգին բնութագրող կարևոր հուշարձան է, որում արծարծված են գիտական, գրական և քաղաքական կարևոր հարցեր: