Описание
Եղծ աղանդոց (Աղանդների հերքումը), 5-րդ դարի հայ մատենագիր, իմաստասեր, աստվածաբան և թարգմանիչ Եզնիկ Կողբացու կոթողային աշխատությունը, հայ միջնադարյան աստվածաբանական-իմաստասիրական մտքի և դասական հայրախոսության կարևորագույն հուշարձան։Չորս մասից բաղկացած աշխատությունում՝ Եղծ աղանդոց հեթանոսաց, Եղծ քէշին պարսից, Եղծ կրօնից յունաց իմաստնոցն և Եղծ աղանդոյն Մարկիոնի, հաջորդաբար ներկայացվում և քրիստոնեական կրոնի գաղափարաբանական տեսանկյունից հերքվում են հեթանոսական բազմաստվածության հավատալիքները, պարսիցզրադաշտական կրոնը, անտիկ հունական որոշ փիլիսոփայական դպրոցների ուսմունքները և Մարկիոնի գնոստիկական աղանդը։