Описание
1902թ լույս է տեսնում Շիրվանզադեի Վարդան Ահրումյան վեպի առաջին մասը, որի մեջ հեղինակն արտահայտել է իր սոցիալական համակրանքն ու հակակրանքը։ Վարդան Ահրումյան–ը հայ կապիտալիստի մանկության ու երիտասարդության պատմությունն է։ Երգիծական խտացումների շնորհիվ Շիրվանզադեն ստեղծել է բացասական կերպար, ցույց տվել, թե ինչպես է ծնվում ու բարձրանում չար ուժը։ Այս ստեղծագործության միջոցով Շիրվանզադեն բնական, համոզիչ պատկերներով ցուցադրում է դաժան աշխարհում ապրող ազնիվ հոգիների տառապանքը։ Գտնվելով հնի և նորի սահմանագծում՝ մարդիկ ողբերգություն են ապրում, քանի որ ավանդական բարքերն այլևս հարգի չեն, իսկ նորը ոչ մի ժպիտ չի տալիս նրանց տխուր կյանքին։