Описание
Խնկո Ապերը զվարթ ու կատակասեր էր, սիրում էր հանպատրաստից ստեղծագործել: Բնավորության այդ գծերը դրսևորվել են նրա առակներում, որտեղ ծաղրել է մեծամտությունը, ժլատությունը, ագահությունը, դատարկ ճառասացությունը, փառամոլությունը, շողոքորթությունը և մարդկային այլ արատներ: Ճանաչված են նաև Մեղուն, Լուսինը, Բկլիկ ձկնիկը, Կարմիր գարունը, Ճանճը, Գիրք, Փիսիկ, Խոզի այծերը, Սերոբը գործերը: Նրա առակներն ու ոտանավորները, փոխադրությունները (Մկների ժողովը, Գայլն ու գառը, Ճպուռն ու մրջյունը, Խոզն ու ագռավը) սիրելի են և՜ մեծերին, և՜ փոքրերին: Չափածո գրվածքներից են` Աղվեսն ու արջը, Ցորնատերն ու ջաղացպանը, Գյուղացին ու արջը և այլն, արձակներից են` Խուլի այծերը, Իմ բալիկը Գալոյի աղվեսը և այլն: Հայ գրականության մեջ բազմաթիվ են նրա մեկը մյուսից ավելի սուր խայթող ու խորիմաստ առակները: