Описание
Մեր ընթերցողին Ատրպետը հայտնի էր Երախտապահանջ կամ տժվժիկ պատմվածքով: Տժվժիկում Ատրպետըժանրիստ է, ստեղծել է վառ գծագրված գեղարվեստական կերպարներ: Սյուժետային ուղեգիծը այստեղ գոյանում է երկու հանդիպադրվող կերպարների զուգընթացհոգեբանական անցումների հիման վրա: Մի կողմից՝ աղայական քամահրանք ու սադիզմ, մյուս կողմից` խեղճ տնանկի մորմոքուն համբերատարություն: Համանման մի պատմվածք էլ է գրել Ատրպետը Երախտիք վերնագրով, ուր երախտապահանջը ողբերգական մի իրադրությամբ է ավարտվում: Գոգավորներ և Որդեսեր հայրը պատմվածքներում Ատրպետը անձնազոհության ևերախտամոռության այնպիսի բևեռումներ է ստեղծում, որոնք մատնում են հասարակական բարոյականության առողջացման նկատմամբ գրողի հետևողական մտահոգությունը:Հազիվ թե այդ իմաստով հետաքրքիր չէ Ծպտյալ սուլթանը, Օրինական ժառանգ կամ խոփ զրույցների մշակումը, որտեղ բռնատիրության ու բռնակալի բարոյականըմբռնումներին հակադրված են ժողովրդի դարափորձ իմաստության կռահումները:Ատրպետի սոցիալական պատմվածքներում (Քյուլհան բեյի, Ղադի, Կաղ Նազո, Խառա-Խրխա և այլն) արտացոլվել են դասակարգային հարաբերությունների ըմբռնումնունեցող գրողի ներհուն մտորումները աշխարհի անարդար կառուցվածքի, հարստության և աղքատության, ներքնախավերում տարերայնորեն ձևավորվող սոցիալականպայքարի գիտակցության հուսադրող աճի վերաբերյալ: