Բանաստեղծություններ - электронная книгаԲանաստեղծություններ  - обложка
Поделиться с друзьями:

Բանաստեղծություններ


Серия книг: Про Армению и армян
Возраст 16+ 130 страниц2 часаАрмянскийEPUB9781772467024

Описание

Պատկանյանի մոտ 50 մանկական բանաստեղծությունների մեծ մանսը սերտորեն առնչվում էր իր պոեզիայի ընդհանուր մոտիվներին, ելնում հայրենասեր քաղաքացի դաստիարակելու նպատակադրումից: Օրինակ, Օրորոցի երգը բանաստեղծության մեջ հոգնատանջ մայրը հրավիրում է զանզազան թռչունների: Պատկանյանը պահանջում էր մարտական դաստիարակություն, որովհետև ըստ նրա երեխան պետք է դառնար հայրենասեր, հայրենիքի մարտիկ: Պատկանյանի հասարակական – քաղաքական հայացքների հետ անմիջականորեն կապված Մեծ և Արաքսի արտասուքը բանաստեղծությունները վաղուց մտել են մանկական գրականության շարքեր: Արաքսի արտասուքը բանաստեղծության մեջ ոտանավորի իմաստը թանձրացվում է Արաքսի ափերով քայլամոլոր շրջող հեղինակին Արաքսի կողմից տրված պատասխանում: Այստեղ Պատկանյանի խոհն արտահայտում է վշտահար Արաքսը, որ պատմում է իր բյուրավոր ցավերը, հիշում անցյալի փառավոր օրերը: Զուտ մանկական բանաստեղծություններից ուշագրավ են Պատկանյանի Ճար, Գութ, Ձմեռ, Պտուղներ ստեղծագործությունները, որտեղ հեղինակը դրսևորում է իր ամբողջ հումանիզմը և մտահոգությունը հայ ազգի ճակատագրի նկատմամբ: Պտուղներ ոտանավորի մեջ պտուղներն ակամա հիշեցնաում են նան հայրենիքը: Սոցիալական խնդիրներին անդրադարձող Ձմեռ և Ներ տարի ոտանավորներում Պատկանյանը մանկան զվարճության կողքին հիշում է նաև նրա կարիքավոր լինելը: Պատկանյանը շարունակում է Աբովյանից սկսվող լուսավորության և ուսման թեման: Այդպիսիք են  Ամենամեծ անբախտություն, Խելոք երեխան, Ժրաջան տղան, Վարժատուն բանաստեղծությունները:

Интернет-издательство "Aegitas"
Электронное издательство Aegitas предлагает услуги по созданию электронных книг. Интернет издательство Aegitas имеет большой опыт публикации и продвижения электронных книг.
Россия
Москва
Зубовский бульвар, 4
+7 (495) 118-36-03
mail@aegitas.ru
Логотип издательства

Логотип издательства