Описание
Առաքյալ - վեպում հիմնականում ռեալիստորեն պատկերելով իրականությունը՝ Մուրացանը գյուղում գործելու առաքելությունը դնում է նյութական կարիքից ազատ բուրժուական ինտելիգենցիայի վրա. բայց միաժաման իբրև ռեալիստ ցույց է տալիս, որ դա անհնար է, այդ ինտելիգենցիան ընդունակ չէ նման անձնազոհության: <<Առաքյալը>> վեպում ևս նկատելի է նարոդնիկական հայացքների ազդեցություն` ինտելիգենցիայի դեպի գյուղ գնալը, անհատի դերի գերագնահատումը, գյուղը քաղաքից պատնեշելու, քաղաքին հակադրելու տենդենցը:<<Առաքյալ>>-ում հիմնականում հաղթանակեց Մուրացանի ռեալիզմը, Չիբուխլուի պատկերում, ինչպես արևը մի կաթիլ ջրում, արտացոլված է անսահման կարիքի ու հետամնացության մեջ գտնվող հայ գյուղի պատկերը:Վեպում Մուրացանը կերտել է բազմաթիվ տիպեր: Պետրոս Կամսարյանը կերտել է բազմաթիվ տիպեր: Պետրոս Կամսարյանը, նրա մայրը, Մոսին, Սային, Խոջան, Պետին, տեր Վանին ունեն ռեալիստական նկարագրեր: