Описание
Անատոմիային և ֆիզիոլոգիային վերաբերող տվյալները շարադրված են Օգուտ բժշկության աշխատության առաջին մասում։ Ամիրդովլաթ Ամասիացու աշխատությունների հիմքը օրգանիզմի ամբողջականության գաղափարն է, ըստ որի, բոլոր օրգաններն ու հյուսվածքները, նրանց ձևը, կառուցվածքը և մյուս առանձնահատկությունները նպաստում են ամբողջ օրգանիզմի բնականոն գործունեությունը։ Ամիրդովլաթ Ամասիացին նկարագրել է սրտի, թոքերի, երիկամների,լյարդի, փայծաղի, ստամոքսի, աղիքների, միզասեռական օրգանների ձևը, կառուցվածքը, դասավորությունը, դերն ու նշանակությունը։ Նկարագրել է աչքի թաղանթների կառուցվածքն ու դերը, տեսողական նյարդերի ուղին։ Ախտանշանակության, մասնավոր ախտաբանության և թերապիայի ասպարեզում կարևոր են զարկերակի ռիթմի և հաճախականության, մեզի բաղադրության փոփոխությունների տվյալները տարբեր հիվանդությունների ժամանակ։ Ամիրդովլաթ Ամասիացին զբաղվել է նաև աստղաբաշխության հարցերով։