Описание
Եղիշե Չարենցի Դանթեական առասպել պոեմը իր կառուցվածքով պատերազմի շարքային մասնակցի հուշագրություն-խոստովանություն է... Պատերազմի անմիջական տպավորությունների պաշարով նա գրեց Դանթեական առասպել պոեմը 1915-1916թթ.՝ նվիրված նահատակ ընկերների հիշատակին, որոնք զոհվել էին 1915թ.-ի դեկտեմբերի 25-ին Սուլդուզի դաշտում: Այս պոեմն ունի Հիշողություններ պատերազմի դաշտից ենթավերնագիրը: Պոեմի առաջին մասում նա պատմում է այն ոգևորության մասին, որ համակել էր հայրենիքի փրկության համար կռվի գնացող կամավորներին.Նա պոեմում նկարագրում է մարդկանց ձեռքով ստեղծված գեղեցիկ աշխարհը, խաղողի այգիները, քաղաքները, տները, մյուս կողմից պատկերում է կյանքի սպանությունը, մարդու կործանումը: Տեսնելով պատերազմի անթաղ դիակները, ամայացած գյուղական խրճիթները՝ պոեմի հերոսը կանգնում է ճակատագրական հարցերի առաջ: