Описание
Կյանքի վերջին շրջանում Նար-Դոսը գրել է Նոր մարդը (1928) վեպի առանձին հատվածներ:Արձակագիրը փորձում է նախահեղափոխական կյանքը պատկերել նոր լույսի տակ, ցույց տալ այդ կյանքով ապրած մարդկանց հոգեբանությունը։Գրողի ստեղծագործության մեջ հիմնականը մարդն է՝ իր մարդկայնական ու բարոյական հատկություններով։ Դրանով է նա կապվում հայ գրականության՝ XIX դ․ վերջին և մանավանդ XX դ․ սկզբին բարձրացրած համամարդկային ընդգրկման հարցերի ու առաջադիմական ձգտումների հետՆար-Դոսին բնորոշ է արդիականության սուր զգացողությունը, գեղարվեստական վարպետությունը: