Մթնշաղի անուրջներ - электронная книгаՄթնշաղի անուրջներ  - обложка
Поделиться с друзьями:

Մթնշաղի անուրջներ


Серия книг: Про Армению и армян
Возраст 16+ 85 страниц1 часАрмянскийEPUB9781772466973

Описание

Մթնշաղի անուրջների մեջ մտնում է 79 բանաստեղծություն, որոնց մեջ կա 979 բառ և 4363 բառօգտագործում: ԵՍ բառը ամենաշատն է գործածված, քանի որ այն անհատական քնարերգության կարևոր չափանիշ է, իսկ ԴՈՒ բառի շատ օգտագործված լինելը պայմանավորված է Տերյանի քնարերգության որոշակի առանձնահատկու-թյուններով` քնարական հերոսը միշտ դիմում է անորոշ, անհայտ, կամ որոշակի էակի:Տերյանը թախծոտ գրող է: Նրա բանաստեղծությունների մեջ միշտ նշմարվում է աղոտ թախիծը: Դա է ապացուցում նրա բանաստեղծությունների մեջ շատ անգամներ օգտագործված տխուր բառը և գրեթե չի հանդիպում դրան հակադարձող ուրախ բառը:Բացի այդ Մթնշաղի անուրջներում շատ է օգտագործվել լույս, ժպտալ բառերը, որոնք իրենց մեջ ունեն լավ տրամադրության, ուրախության տարրեր և թվում է, թե դրանք բանաստեղծություններում պետք է նպաստեն նման տրամադրությունների արտահայտմանը, սակայն այս բառերը հիմնականում գործածվում են որպես հակառակ տրամադրության խթանիչ: Օրինակ՝  Լույսն էր մեռնում, օրը մթնում…, Իմ մեջ մեռել է մի լույս արեգակ…, Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վրա… և այլն:  Մթնշաղի անուրջներ-ի մասին Ստեփան Զորյանը գրում է. Վահան Տերյանն այն բախտավոր հեղինակներից էր, որոնք մի առավոտ զարթնում են հայտնի դարձած, եւ դա ոչ թե պատահականության բերումով, այլ շնորհիվ իրենց մեծ տաղանդի: Նրա առաջին իսկ գիրքը` ութսուն էջանոց Մթնշաղի անուրջները, հռչակեց որպես բանաստեղծ եւ պատվավոր տեղ ապահովեց հայկական Պառնասում:

Интернет-издательство "Aegitas"
Электронное издательство Aegitas предлагает услуги по созданию электронных книг. Интернет издательство Aegitas имеет большой опыт публикации и продвижения электронных книг.
Россия
Москва
Зубовский бульвар, 4
+7 (495) 118-36-03
mail@aegitas.ru
Логотип издательства

Логотип издательства