Կայծեր Մաս 1 - электронная книгаԿայծեր Մաս 1  - обложка
Поделиться с друзьями:

Կայծեր Մաս 1


Серия книг: Про Армению и армян
Возраст 16+ 371 страница6 часовАрмянскийEPUB9781772467079

Описание

Րաֆֆի Կայծեր վեպում  կրթությունն ու ինքնակրթությունը կենտրոնական թեմաներն են: Վեպի հերոս Ֆարհատն անընդհատ նեղվում է իր կրթության պակասից, որն ի վերջո լրացնում է Ասլանի հետ ճամփորդելու ու Համրի մոտ սովորելու շնորհիվ: Իսկ նրա ընկերները դրսում կրթություն ստանալու շնորհիվ լիքը լավ բաներ են անում: Կարոն  հասնում է նրան, որ մի փոքրիկ գյուղ քրդերի հետ լեզու է գտնում,  հետն էլ իր գիտելիքներով օգնում է, որպեսզի այդ գյուղում տնտեսությունը զարգանա: Դա բերում է այն բանին, որ մարդիկ սկսում են լավ ապրել, անգամ հրաժարվում են առողջությանը վնասակար գետնափոր տներից և նորմալ բնակարաններ կառուցում: Ասլանն էլ որակյալ բժիշկ է դառնում: Ճիշտ է՝ արտագաղթում է,  և իր երեխաներն այդպես էլ հայերեն չեն խոսում (ինձ թվում է՝  այստեղ Րաֆֆին լուրջ բացթողում է ունեցել. երևի մտքով չի անցել, թե որքան վատ է, որ Ասլանն Ամերիկայում ապրելիս իր երեխաներին հայերեն չի սովորեցրել), բայց ի վերջո ողջ ընտանիքով վերադառնում է  ու իր մասնագիտությունը հայ ժողովրդին ծառայեցնում: Մարոն ինքնակրթության ու տնային դասերի շնորհիվ գիտելիքների մեծ պաշար է ձեռք բերում ու պարտադիր ամեն առավոտ թերթ կարդում:Կերպարների մեծ մասը կրթություն է ստանում Որսորդ Ավոյի շնորհիվ: Հենց ինքն է, որ հասկանում է գիտելիքի կարևորությունն ու երեք ընկերներին ուղարկում Ամերիկա սովորելու, որ ավելի ուշ զբաղվում է իր դստեր կրթությամբ, իսկ Ֆարհատին վարակում կրթության հանդեպ սիրով: Հենց նա է, որ կայծեր է լցնում ժողովրդի մեջ, որոնք հետո պիտի կրակ դառնան: Գրքի ավարտը հուշում է` մի ժողովուրդ փոխելու համար նախ որակյալ կրթություն ստացած անհատներ են պետք, որոնք գործունեություն կծավալեն հենց ժողովրդի կողքին:

Интернет-издательство "Aegitas"
Электронное издательство Aegitas предлагает услуги по созданию электронных книг. Интернет издательство Aegitas имеет большой опыт публикации и продвижения электронных книг.
Россия
Москва
Зубовский бульвар, 4
+7 (495) 118-36-03
mail@aegitas.ru
Логотип издательства

Логотип издательства