Скачать/читать онлайн:
Google PlayОписание
Մեծ ժողովրդականություն է վայելել Նալբանդյանի քաղաքացիական լիրիկան։ Վաղ շրջանի ռոմանտիկական բանաստեղծություններում (Մուսայից մուսային, Գարնան մուտ) նա ստեղծել է ստրկության ու բռնության կապանքներում տառապող հայրենիքի կերպարը։ Ճիշտ է, այստեղ դեռ չկա գարնան համար պայքարի կոչ, բայց բանաստեղծի հոգին լի է զայրույթով ու վրդովմունքով։Ազատության համար պայքարի պաթոսով են տոգորված Նալբանդյանի Ազատություն (1859), Մանկության օրեր (1860), Իտալացի աղջկա երգը (1861), Ուղերձ... (1864) և այլ բանաստեղծություններ։ Նա հեղափոխական ոգի մտցրեց հայ պոեզիայի մեջ։ Հանրահայտ Ազատությունը գրառվել է Նալբանդյանի լուսանկարի վրա և երգվել որպես հայ հեղափոխական երիտասարդության հիմն։Ազատություն բանաստեղծությունն ուսանելի օրինակ է, թե ինչպես է ազատության բնածին զգացողությունը ձևավորվում որպես գաղափար: Մանկության օրերը ազատագրական պայքարի կոչ է ընդդեմ բռնության, խավարի ու տգիտության: