Скачать/читать онлайн:
Google PlayОписание
Խորիմաստ ու խոսուն են Խնկո Ապոր բանաստեղծությունները: Դրանցում փառաբանվում է աշխատավոր մարդը(Գյուղացին ու Աստվածը), դատապարտում նախանձը: Ինչպես իր առակներում ու հեքիաթներում, բանաստեղծություններում ևս հեղինակը վեր է հանում հասարակական տարբեր խավերի արատները, ծաղրում ընչաքաղցությունը, փառաբանում տաղանդն ու գովաբանում գեղեցկությունը:
Խնկո Ապոր բանաստեղծություններում կենդանիները, բնության տարերքներն ու անշունչ առարկաները կենդանանում, շունչ ու հոգի են առնում, ու դրանց միջոցով գրողը ներկայացնում է մարդկության արատներն և վեհացնում մաքուրն ու շիտակը ( Ամպն ու Սարը, Քամին ու Մարագը, Հիվանդ եղջերուն, Անծեղն ու Առյուծը):
Աթաբեկ Խնկոյանը մեզ է փոխանցել նաև բազմաթիվ փոխադրություններ, վիպասանության փայլուն նմուշներ, որոնք մինչ օրս էլ հիացնում են իրենց կատարելությամբ, մտքի սրությամբ ու անկեղծությամբ: