Описание
Խամսայի մելիքություններ պատմական հետազոտության մեջ Րաֆֆին հանդես էր գալիս իբրև 18-րդ դարի շարժումների տարեգիր: Վեպում նա լայն ծավալ էր տալիս իր ստեղծագործական երևակայությանը, միաժամանակ օգտագործելով թեկուզև այն սակավաթիվ աղբյուրները, որ կային այն ժամանակ և որոնցից օգտվել է վիպասանը: Այդ աղբյուրներից մեկը 1870-ական թվականներին արտասահմանում գրաբար լեզվով տպագրված մի գիրք էր` Դավիթ բեկ, ընտիր պատմություն Դավիթ-բեգին և պատերազմաց հայոց խափանու վերնագրով: Ենթադրություն կա, որ այդ գիրքը գրված լինի շարժման ղեկավար դեմքերից մեկի` Ստեփաննոս Վարթանեսյան-Շահումյանի ձեռքով: Վեպում Րաֆֆին երկու անգամ ուղղակի մեջբերում է կատարում այդ գրքից, ինչպես նաև պատմական այլ փաստաթղթերից, դիմում է նաև ժողովրդի մեջ պահպանված զրույցներին, որոնք հետագայում, վեպը լույս տեսնելուց շատ տարիներ անց, հավաքել և իբրև մի ամբողջական, շարժման ժողովրդական պատմություն, հրատարակել է բանասեր և բանահավաք Երվանդ Լալայանը:
Другие электронные книги автора